ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Մերն ուրիշ է. Ավետիք Իշխանյան

Մերն ուրիշ է. Ավետիք Իշխանյան
03.11.2022 | 11:08

ՀՀ գլխավոր շտաբի պետը հայտարարում է, որ թշնամին գրավել է Հայաստանի տարածքից շուրջ 130 քառ․կմ տարածք։


Հարց․
-Հնարավո՞ր է, արդյոք, որ որևէ երկիր ներխուժած լիներ թշնամին, գրաված լիներ որոշակի տարածքներ, և այդ մասին հայտարարեր ԳՇ պետը։
Պատասխան․
-Ցանկացած այլ երկրում և՛ պաշտպանության նախարարը, և՛ ԳՇ պետն առնվազն հրաժարական կտային՝ հավատարիմ մնալով սպայական պատվին և զինվորական երդմանը։

Դիտվել է՝ 8595

Մեկնաբանություններ